Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա
Հուլիսի 04, 2025

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Աշխարհում չկա ժողովուրդ, որը կհրաժարվի հողին հանձնել իր զոհված զինվորներին։ Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի կողմից զինվորների մարմիններն ընդունելուց հրաժարվելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 7-ին: Ռուսաստանի ՊՆ կոնտակտային խումբը ժամանել է սահման՝ բերելով ավելի քան 1200 մարմին, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանակման չեն ներկայացել։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ հենց այսօր՝ Հոգեգալստյան ծնողական շաբաթ օրը, Ուկրաինան պետք է ընդուներ իր ընկածներին:
Զախարովան նշել է, որ աշխարհում չկա այնպիսի ժողովուրդ կամ ազգ, որը հրաժարվի հողին հանձնել իր զինվորներին:
«Բայց կա Կիևի ռեժիմ, որը մարդատյաց գաղափարախոսություն է դավանում և ցեղասպանություն իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է նա:
 
Հիշեցնենք` Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակման և զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու մասին, սակայն ենթադրյալ փոխանակման վայր է ժամանել միայն ռուսական կողմը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։

Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին: Փոխանակման առավելագույն շեմը կկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմինները:

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց  կալանքի որոշումը

ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված լինելու մասին հրապարակմանը

Ստորագրությունները կան. Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք. Լևոն Քոչարյան

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը. Իրանի նախագահը՝ օկnւպացված Ստեփանակերտում

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ՀՀ ԱԳՆ

Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային